Լաերսիո Գոմես Կոստան վերադարձավ «Բանանց»
СПОРТ26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի և «Բանանց» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է նոր պայմանագիր:
«Մեզ համար ուրախալի է, որ երկար մտածելուց հետո Լաերսիոն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց ընդունել մեր կողմից նախապես առաջարկված պայմանները և վերադառնալ «Բանանց»: Իհարկե, ափսոսում ենք, որ թիմի լավագույն ռմբարկուն չօգնեց «Բանանց»-ին «Եվրոպա լիգա»-ի հանդիպումներում, սակայն, ամեն դեպքում, ակումբն ուրախ է նրա վերադարձի կապակցությամբ, և հուսով ենք, որ Լաերսիոն իր արդյունավետ խաղով կօգնի «Բանանց»-ին հասնելու առաջիկա մրցաշրջանում իր առջև դրված նպատակներին»,- նշել է «Բանանցի» գլխավոր տնօրեն Հր աչ Աղաբեկյանը:
«Արմենպրես»-ը հայտնում է,որ տեղեկությունը հաղորդում է «Բանանց»-ի լրատվության բաժինը:
Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոհունակությունն է հայտնել «Բանանց» վերադառնալու կապակցությամբ.
«Շատ գոհ եմ, որ վերադառնում եմ «Բանանց» և կրկին այստեղ խաղալու հնարավորություն ունեմ: Հուսով եմ, որթիմի հետ կհաջողվի նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է Լաերսիո Գոմես Կոստան:
Լաերսիոն «Բանանց»-ի կազմում է հանդես եկել 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 27 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ: