Պաշտպանության նախարարությունը հունիսին 10 հազար դոլար է ծախսել ավիատոմսեր գնելու համար
ЭКОНОМИКАՊաշտպանության նախարարությունը հունիս ամսին ավելի քան 5 միլիոն դրամ է ծախսել ավիատոմսեր գնելու համար: Հատկանշական է, որ այդ ավիատոմսերից մեկը եղել է բիզնես կարգի եւ արժեցել է 965 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության` Մեկ անձից կատարվող գնումների բաժնում տեղակայված նախարարության՝ գնման վերաբերյալ ներկայացրած պայմանագրից:
Ըստ այդ պայմանագրի՝ հունիսի 14-ին կայացած Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար նախարարությունը «Ավիատուր գրուպ» ընկերությունից գնել է 3 հատ 965 հազար դրամ արժողությամբ բիզնես կարգի եւ 3 հատ 297 հազար դրամ արժողությամբ էկոնոմ կարգի ավիատոմս: Բացի այդ` Երեւան-Թեհրան-Երեւան (հունիսի 14) չվերթի համար նույն ընկերությունից գնվել է 5 հատ 189 հազար դրամ արժողությամբ ավիատոմս: Իսկ Երեւան-Վիեննա-Սկոպյե-Վիեննա-Երեւան (հունիսի 20) չվերթով 4 հատ ավիատոմսի համար «Ավիատուր Գրուպ» ընկերությանը վճարվել է երկու միլիոն 368 հազար դրամ: Ընկերության հիմնադիրն է ոմն Արտյոմ Զաքարյանը:
Այս չորս ավիաուղղությունների համար Պաշտպանության նախարարությունը հունիս ամսին ընդհանուր առմամբ վճարել է 5 միլիոն 169 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան