Միրանդա Քերը ցույց է տվել իր նշանադրության մատանին (ֆոտո)
ФОТОԵրջանիկ հարսնացու Միրանդա Քերը ժամանակը անց է կացնում Էվան Շպիգելի հետ և ցույց է տալիս բոլորին իր շողացող մատանին, որը Էվանը նվիրել էր օրեր առաջ։ Անցած հանգստյան օրերը զույգը կրկին անցկացրել է միասին։ Պապարացիները նկարել են 33-ամյա սուպերմոդելին 26-ամյա փեսացուի հետ։ Սիրահարները որոշել էին նշել իրենց նշանադրությունը և հրավիրել էին ընկերներին, որոնց հետ մեկնել էին Սանտա-Մոնիկայի ռեստորաններից մեկը։
Լրագորղները նկատել էին Միրանդային և Էվանին ռեստորանի մուտքի մոտ։ Մոդելը հագել էր սպիտակ կարճ զգեստ, որը ընդգծում էր նրա գեղեցիկ ոտքերը։ Նրա մատին շողշողում էր մատանին, որ նա թույլ է տվել նկարել։
Նշենք, որ Միրանդա Քերը նախկինում ամուսնացած է եղել դերասան Օրլանդո Բլումի հետ և ունի մեկ տղա։ Նախկին ամուսինը արդեն շնորհավորել է Միրանդային նշանվելու առթիվ և մաղթել երջանկություն։