Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ակտիվացնել նորմանդական ձեւաչափով աշխատանքը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Մասնավորապես, խոսվել է Մինսկի համաձայնությունների իրականացման հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին, որը պետք է ներառի Ռուսաստանի կողմից անվտանգության բաղադրիչի իրականացումը:
Պորոշենկոն նշել է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների մշտական խախտումների մասին: Նա ընդգծել է ամբողջ Եվրոպայի միավորման կարեւորությունը ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման, այլեւ Դոնբասում իրադրության հետագա վատթարացման դեպքում դրանց ուժեղման հարցում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



