Ереван, 25.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հուլիսի 27-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում խուսափել նյութական թեմաների քննարկումից: Նույնիսկ եթե զրույցը հաճելիներից չէ, չարժե հետաձգել հարցի լուծումը: Հնարավոր են բարդություններ` կապված արձակուրդի, տոնական միջոցառման, ստեղծագործական նախագծի ֆինանսավորման հետ: Ցանկալի է խուսափել գործարքներից, նվերներ, տեխնիկա, հանգստի, սպորտի, զվարճանքի պարագաներ, երեխաների համար ապրանքներ գնելուց` բացի անհրաժեշտ մանրուքներից:

Ցուլ

Ցուլերին սպասվում է անհանգիստ և պատասխանատու օր: Հնարավոր է ձեր շահերի ոտնահարում: Հուզմունքները կարող են ազդել ինքնազգացողության վրա: Ամենը, ինչ այսօր ասեք, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ, այդ իսկ պատճառով արժե ավելի զգույշ ընտրել բառերը: Կարող է ևս մեկ անգամ իր մասին հիշեցնել հին կոնֆլիկտը: Կարևոր է ճիշտ արձագանքել ուրիշների արարքներին, վեճեր չհրահրել: Լավագույն օրը չէ նախաձեռնությունների համար:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում են բարդություններ, հոգսեր, ծառայողական կամ կենցաղային տարաձայնություններ: Օրվա խնդիրներից շատերի քողարկված պատճառը կարող է ֆինանսական լինել: Աճում է մտերիմների, ունեցվածքի, հարմարավետության նկատմամբ անհանգստությունը: Հնարավոր են անհաջողություններ պարտականությունների կատարման, կերակրի պատրաստման ժամանակ: Բացառված չեն խնդիրները ճանապարհին:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում խուսափել բոլոր ծախսերից` բացի ամենահրատապներից: Բարդ իրավիճակը կարող է խախտել իրադարձությունների` ձեզ հարմար ընթացքը: Հնարավոր են խափանումներ գործերում, պարապմունքներում, դժվարություններ հարաբերություններում: Չարժե գործարքներ կնքել, միջոցներ ներդնել, պարտքով գումար վերցնել, վարձակալել իրեր կամ տեխնիկա, քանի որ մեծ են ռիսկերը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում հիշել, որ այսօր ցանկացած պահի սխալվելու վտանգ կա: Հոգեկան և ֆիզիկական հարմարավետությունը քիչ հավանական է, եթե ընթացիկ գործերը կարգի բերված չեն: Մի տեսանկյունից հաջող լուծումները կարող են այլ տեսանկյունից ապակառուցողական լինել: Օրը հարմար է ակտուալ թեմաների շուրջ ակտիվ բանավեճերի համար, օրինակ` թեժ թեմաների քննարկման, նյութական, տեխնիկական, տնտեսական հարցերով բանակցությունների:

Կույս

Կույսերը ստիպված կլինեն համակերպվել խոչընդոտների հետ, որոնց քանակն այսօր աճում է: Կարող են դժվարանալ արդարության որոնումները: Օրվա լավ կողմն այն է, որ կարող եք նկատել և ուղղել սխալները: Մասամբ իրավիճակը շտկելուն կօգնի համառությունը կամ հովանավորը: Շատ իրավիճակներ ճանաչողական էֆեկտ կունենան. այն, ինչ հղի է նյութական վնասով, բարոյական դաս կդառնա: Անցանկալի է մեկնել ճանապարհորդության, գործողությունների նոր փուլ սկսել:

Կշեռք

Կշեռքներն այսօր ստիպված կլինեն հաշվի նստել այլոց կարիքների հետ: Հնարավոր է, որ ժամանակն է վճարելու պարտքերը կամ ապագա հաջողություններին ինչ-որ բան զոհաբերելու: Կարող է անհրաժեշտ լինել հարկային, իշխանական մարմիններ այցելությունը: Վեճերում ուժեղ փաստարկներից մեկը փողն է, բայց արժե այն ճիշտ ընդունել, այլապես արդյունքը հակառակը կլինի: Հեշտ օր չէ, եթե ինչ-որ բան ֆինանսավորում եք կամ ինքներդ եք ֆինանսավորման կարիք զգում:

Կարիճ

Կարիճներին կարևոր է պահպանել երկխոսությունն իրենց հետաքրքրող մարդկանց հետ, ինչն այսօր ամենևին հեշտ չի լինի: Շփման նախաձեռնողը կարող է լինել մյուս կողմը, բայց ձեզանից էլ է ակտիվություն սպասվում: Այսօրվա մթնոլորտը հղի է կոնֆլիկտով: Նոր խնդիրներն ավելի սուր կընդունվեն, եթե միահյուսվում են հին հաշիվներին: Ձեր արձագանքը կարող է ոչ ադեկվատ լինել, եթե դուք համառ եք, մինչև վերջ չեք մարսել վիրավորանքները:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ կարող է աճել գործերի ցանկը, որը կգլխավորեն հրատապ հոգսերը: Բացառված չէ տեխնիկայի խափանումը, ապրանքի կամ ունեցվածքի փչացումը, սպասարկող անձնակազմի հետ վեճերը: Ձեզ կամ նրանց, ովքեր ձեր կարիքն ունեն, կարող է անհետաձգելի օգնություն անհրաժեշտ լինել: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել, նույնիսկ եթե դրանք շահեկան են թվում: Եթե հիմքեր ունեք առողջության մասին մտահոգվելու, չարժե անտարբերության մատնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում դժվարությունների հետ բախումից հուսահատվել: Ցանկացած արգելք հաղթահարելի է, սակայն կարող է պահանջել հավելյալ ներդրումներ` հոգեկան, նյութական կամ ֆիզիկական: Առաջադրանքը լուծելն ավելի հեշտ կլինի, եթե հիշեք այն բանի մասին, թե ինչն է հիմա ձեզ սատարում: Դա կարող է լինել սեփական ճշմարտացիության մեջ վստահությունը, հավատը, բարոյական օրենքները, ազդեցիկ դեմքի կողմից հովանավորությունը:

Ջրհոս

Այսօր Ջրհոսներին դժվար է պահպանել հավասարակշռությունը: Գրգռիչներ և թակարդներ կարող են սպասվել ծանոթ տարածքում, օրինակ` սեփական տանը: Իրադրությունը մղում է հարաբերությունների սրման, նյութական և կենցաղային պահանջների դրման: Հեշտ չի լինի պահպանել դիվանագիտությունը, հատկապես, եթե գործի դրվեն վիրավորական կատակներ, քննադատություն: Եթե արդեն անհնար է պահպանել հետաքրքրությունների հավասարակշռությունը, ժամանակն է գնալ վերջնական կոնֆլիկտին:

Ձկներ

Ձկները կարող են դժվարությունների բախվել այնտեղ, ուր սովորաբար խոչընդոտների չեն հանդիպում: Այսօր աճում է կոնֆլիկտների, ճանապարհային պատահարների, անիմաստ ծախսերի, նյութական վնասի հավանականությունը: Հնարավոր են հրատապ ծախսեր մթերքի, տրանսպորտի, կապի, դեղերի, բժշկական և այլ ծառայությունների վրա: Կլինեն նաև լավ պահեր. ձեզ կարող է բարոյապես աջակցել գործընկերը, հեղինակավոր անձ կամ միություն: Շատ բան կախված կլինի ձեր ինքնազգացողությունից:

Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream