«Յուվենթուս»-ը ռեկորդային 90 միլիոն եվրո է վճարել Գոնսալո Իգուաինի տրանսֆերի համար
СПОРТԱմառային տրանսֆերային պատուհանի և համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն տրանսֆերներից մեկն իրականություն է դարձել՝ Գոնսալո Իգուաինը տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:
Վկայակոչելով թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, հայտնում է, որ «Նապոլի»-ի հարձակման առաջատարն ու Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն «Յուվենթուս»-ի համար արժեցել է 90 միլիոն եվրո: Գոնսալո Իգուաինը «Յուվենթուս»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվողը դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումներից 3-րդը: Երկրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ 1-ինում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Գոնսալո Իգուաինն Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման եւ դարձել 36 գոլի հեղինակ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



