Այդպիսին հեռուստադիտողն ինձ դեռ չի տեսել. Լիա Զախարյանը` իր մասնակցությամբ նոր հռուստասերիալի մասին
ФОТОՕրերս համացանցում հայտնվեցին Լիա Զախարյանի լուսանկարները, որտեղ դերասանուհին վիրակապված գլխով է: Նրա երկրպագուներին հետաքրքրեց մեկ հարց` ի՞նչ է պատահլ իրենց սիրելի դերասանուհուն: Շտապենք հանգստացնել բոլորին` նշելով, որ Լիան այս շրջանում նկարահանվում է նոր հեռուստասերիալում, լուսանկարներն էլ արվել են հենց նկարահանման հրապարակում:
Հեռուստասերիալի, իր կերպարի, Եվա Բաղդասարյանի եւ Մարինկա խաչատրյանի հետ մտերմության մասին էլ զրուցեցինք Լիա Զախարյանի հետ:
-Լիա, ի՞նչ է կոչվում այն նոր հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում ես եւ ե՞րբ այն կլինի եթերում:
-Սերիալի վերջնական անունը դեռ հայտնի չէ: Շուտով, երբ պարզ լինի, կտեղեկացնեմ: Նախատեսվում է, որ այն եթերում կլինի օգոստոսի կեսերին:
-Ինչպիսի՞ն է հեռուստասերիալում քո կերպարը:
-Կերպարիս մասին շատ մանրամասներ չեմ կարող հայտնել: Կարող եմ ասել, որ ներկայանում եմ բոլորովին նոր կերպարով: Այդպիսին հեռուստադիտողն ինձ դեռ չի տեսել:
-Նոր ֆիլմում քեզ են միացել նաեւ Եվա Բաղդասարյանն ու Մարինկա Խաչատրյանը: Հե՞շտ եք աշխատում միմյանց հետ:
-Եվայի հետ արդեն երկրորդ անգամ եմ աշխատում ու կրկին ընկերուհիների դերում ենք: Նրա հետ թե նախկինում եմ մեծ սիրով աշխատել, թե հիմա: Միմյանց շատ լավ ենք զգում ու խաղային առումով շատ ենք միմյանց օգնում: Մարինկայի հետ առաջին նախագիծն է, որի շուրջ աշխատում ենք: Խաղարկային առումով դեռ շատ չեմ առնչվել իր կերպարի հետ, բայց համոզված եմ` շատ լավ է ստացվել: Սերիալից դուրս երեքս էլ շատ ենք մտերմացել:
-Եվայի հետ տարիներ առաջ նկարահանվել ես «Եռաչափ սեր» սերիալում: Ինչ-որ փոփոխություններ նկատո՞ւմ ես ձեր երկուսի խաղի մեջ:
-Այո, պետք է նշեմ, որ երկուսս էլ ակնհայտորեն փոխվել ենք: 2012 թ-ին դեռ դեռահասներ էինք` ավելի մանկական մտածելակերպով: Ֆիլմն էլ հումորային ժանրի էր: Իսկ հիմա ավելի հասուն ենք եւ կանացի: Նոր ժանր, նոր կերպար, նոր հոգեվիճակ… Իմ ու Եվայի մոտ երկար դադար կար. այդ ընթացքում երկուսս էլ աշխատեցինք մեզ վրա, ընդունվեցինք, սովորցինք, ավելի կոփվեցինք: Մասնագիտությանն ու աշխատանքին այսօր ավելի պրոֆեսիոնալ ենք մոտենում: Թե իմ, թե Եվայի մոտ զգում եմ մեծ փոփոխություն` աճ դեպի լավը:
-Ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել ամառը: Հանգստանալու ծրագրեր կա՞ն:
-Իրականում այս ամառ մենք հանգիստ չպլանավորեցինք… Մեր հանգիստը բավարարվում է Երեւանին կից մի քանի վայր այցելելով: Բայց անկեղծ ասած` շատ չենք նեղվում, քանի որ զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով, իսկ շուտով արդեն եթերում կլինենք:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE