Աբովյանի քաղաքապետի կինը 5 միլիոն ռուբլի փոխառություններ ունի
ЭКОНОМИКАԱբովյան քաղաքի ղեկավար Վահագն Գեւորգյանը մեկ բնակարան եւ երկու ավտոմեքենա ունի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2015թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն: Ավտոմեքենաները «TOYOTA LAND CRUISER 200 4.0» եւ «BMW 745» մակնիշն ունեն:
Գեւորգյանի նախորդ տարվա դրամական միջոցները հետեւյալ պատկերն ունեն՝ 21 հազար 400 ԱՄՆ դոլար, 15 հազար 400 եվրո եւ 850 հազար դրամ, իսկ նրա նախորդ տարվա տարեկան եկամուտներն էլ կազմել են երկու միլիոն 974 հազար 390 դրամ, ինչն երկու տարբեր աշխատավարձերից ստացված եկամուտն է:
Աբովյանի քաղաքապետի կինը՝ Լիլիթ Սարգսյանը, նախորդ տարի հայտարարագրել է հինգ միլիոն ռուբլի փոխառություններ եւ 800 հազար դրամ դրամական միջոցներ: Նրա աշխատավարձը կազմել է 587 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



