iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալը կրկին կրճատվել Է
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների Apple կորպորացիան պատմության մեջ երկրորդ անգամ իր iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նվազում Է արձանագրել: Այս մասին Է վկայում ընկերության՝ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հուլիսի 26-ին:
Նշված ժամանակահատվածում, որն ավարտվել Է հունիսի 25-ին, վաճառվել Է շուրջ 40,4 միլիոն սարք, հասույթը կազմել Է 42,36 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 7,8 միլիարդ դոլար: Բոլոր երեք ցուցանիշներին Էլ անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ցուցադրել են նվազում: Այն ժամանակ Apple-ին հաջողվել Է իրացնել 47,5 միլիոն iPhone սմարթֆոն, ընկերության հասույթը կազմել Է 49,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,68 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



