Տիտո Ռամալյոն հավատում է, որ «Բանանց»-ի նորեկները կուժեղացնեն ակումբը
СПОРТԵրևանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն խոսել է թիմի նորեկներ Վարդգես Սաթումյանի, Արթուր Ավագյանի, Հենրի Ավագյանի և Հայկ Ոսկանյան մասին և հայտնել, որ գալիք մրցաշրջանում նոր ֆուտբոլիստները կարող են մեծ օգուտ տալ թիմին:
Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի լրատվության բաժինը:
«Վարդգես Սաթումյանը ֆուտբոլիստ է, ով գոլերով և վերջին փոխանցումներով կուժեղացնի թիմի հարձակման գիծը: Կարծում եմ ՝ Լաերսիոյի, Ացամազ Բուրաևի, Զավեն Բադոյանի, Վարդգես Սաթումյանի, Վահագն Այվազյանի և Վալտեր Պողոսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ մեր թիմը հարձակողական մեծ ներուժ կունենա: Արթուր Ավագյանը ձախ եզրային ֆուտբոլիստ է: Մենք ամրացնելու կարիք ունենք ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրը: Տեսնենք, թե արդյոք նա կկարողանա խաղալ նաև աջ եզրում: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում: Բացի այդ նա շատ փորձառու է: Հենրի Ավագյանը երիտասարդ և հեռանկարային խաղացող է: Նրան բազմիցս տեսել ենք «Միկա-2»-ի կազմում խաղալիս: Հենրին հրավիրվել է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական և կարծում ենք, որ նա մեծ ներուժ ունի: Կարծում եմ «Բանանց»-ի ապագայի համար լավ ձեռքբերում է: Հայկ Ոսկանյանը նույնպես երիտասարդ ֆուտբոլիստ է և նախորդ մրցաշրջանում խաղացել է «Միկա»-ում: Պետք է աճի և իր խաղային որոշ ասպեկտների վրա աշխատի: Այս ամիսներին կաշխատենք նրա հետ մեր մարզումների ժամանակ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող են օգնե լ մեզ և ուժեղացնել «Բանանցը»-ը»,-ասել է Տիտո Ռամալյոն:
Երևանյան ակումբին նախօրեին միացել է նաև 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան, ով ամռանն էր հեռացել ակումբից, սակայն որոշել է վերադառնալ և «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ ստորագրվել է նոր պայմանագիր: