Մոուրինյո. Դժգոհ եմ իմ բոլոր խաղացողներից
СПОРТԵս դժգոհ եմ իմ բոլոր ֆուտբոլիստներից, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Հիասթափված եմ Բրանիսլավ Իվանովիչի, Գերի Կեյհիլի, Ջոն Թերիի, Սեսար Ասպիլիկուետայի, Էդեն Ազարի, Սեսկ Ֆաբրեգասի, Նեմանյա Մատիչի խաղից եւ ֆիզիկական վիճակից: Բայց ավելի շատ հիասթափված եմ իր աշխատանքից: Այս հոգեբանական վիճակը հաղթահարելու համար ամեն օր ինձ տանջում եմ մարզադահլիճում, բայց քիչ է օգնում:
Հանդիպումների ժամանակ պետք է ավելի ակտիվ լինեմ, ավելի շատ հուշեմ խաղացողներին, փոփոխություններ մտցնեմ ընթացքում: Իրավիճակը շտկելու ժամանակ առայժմ ունենք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:
17 տարում «Չելսին» ամենաանհաջող մեկնարկն է վերցրել Պրեմյեր լիգայում՝ երկու խաղում վաստակելով 1 միավոր եւ զբաղեցնելով 16-րդ տեղը:
Տրանսֆերային շրջանը պասիվ սկսած «Չելսին» անհաջող մեկնարկից հետո սկսել է ակտիվություն ցուցաբերել: «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյին գնելուց հետո ակումբը ձգտում է իրագործել նաեւ Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Օգոստոսի 23-ին կայանալիք երրորդ տուրի խաղում «Չելսին» կհյուրընկալվի «Վեստ Բրոմվիչին»: