Հյուրանոց-ուրվական Եգիպտոսում
ЛАЙФԱրդեն մի քանի տարի է ինչ եգիպտական Շարմ-էլ-Շեյխ լողափում գոյություն ունի հյուրանոց-ուրվականը: Երբեմնի հայտնի Raouf Hotel-ը, պարզվեց, ոչ ոքի պետք չէ, հայտնում է ukr.net-ը:

2003-ին տեղացի մեծահարուստ Ռաուֆը այդ շքեղ հյուրանոցը նվիրել է իր սիրելիին: Մասնագիտությամբ նկարչուհի նրա կինը ստանձնել է հյուրանոցի ձևավորման աշխատանքները. շենքի ներսում նրա կտավներն են:

Սկզբնական շրջանում հյուրանոցը ծաղկում էր և հիացմունքի արժանանում, սակայն աստիճանաբար այն սկսեց կորցնել իր դիրքը. նրա շուրջը սկսեցին աճել զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր հյուրանոցներ:

Շուտով Ռաուֆը և նրա կինը վաճառեցին հյուրանոցը Sol-Y-Mar հյուրանոցային ցանցին, սակայն հյուրանոցը «չվերակենդանացավ»: 2012-ին նոր տերերը որոշեցին, որ հյուրանոցը վատաբանում է Sol-Y-Mar-ի իմիջը և փակեցին այն:

Այդ ժամանակվանից սկսած հյուրանոցը սարսափելի տպավորություն է թողնում՝ ցամաքած լողավազաններ, դատարկ մասնաշենքեր: Համալիրը սկսեցին անվանել հյուրանոց-ուրվական:

Զարմանալի է, որ նույնիսկ փակվելուց հետո, տարիներ անց այնտեղ աշխատում է վերելակը և միայն մի լապտեր է վառվում: Եգիպտացիները շրջանցում են հյուրանոցը, միայն զբոսաշրջիկներն են այցելում այնտեղ՝ բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ անելու համար:



