Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է անում հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա
ОБЩЕСТВО ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութի առնչությամբ, որը վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր դիտարկումներին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:
«Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:
Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



