Ալվարո Արբելոան պայմանագիր է կնքելու «Միլան»-ի հետ
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալուց հետո կարողացել է իր համար գտնել նոր ակումբ: Իսպանացի տիտղոսակիր պաշտպանը պայմանագիր է կնքելու իտալական «Միլան»-ի հետ: «Միլան» տեղափոխության համար Արբելոայի գործակալի հետ բանակցել է իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին :33-ամյա խաղցողը կկնքի մեկ տարվա պայմանագիր:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է իսպանական «Marca»-ն:
Արբելոան արքայական ակումբում հանդես է եկել 2009-2016 թվականներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



