Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Կանանց և տղամարդկանց մասին տարածված կարծրատիպերը

ЛАЙФ

Եթե չգիտես, թե անսպասելի իրավիճակում ինչպես վարվել, բավական է այնպես անել, ինչպես հասարակությունն է ակնկալում: Սակայն որոշ կարծրատիպեր բարդացնում են կյանքը: Էվոլյուցիոն հոգեբանները կազմել են ամենատարածված կարծրատիպերի ցուցակը: 

Էվոլյուցիոն հոգեբանության տեսակետի համաձայն` կարծրատիպը հարմարվողական մեխանիզմ է, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ արձագանքել անծանոթ իրավիճակին կամ նոր պայմաններին: Օրինակ` այն տղամարդը, ով նոր ընկերությունում աշխատանքի անցնելուց գլուխ է գովում ու ասում, որ բարձր պաշտոն ունի և թանկարժեք ավտոմեքենա է վարում, նման կերպ փորձում է գրավել որքան հնարավոր է շատ կանանց: Իսկ այն աղջիկները, ովքեր ամենայն զգուշությամբ դիմահարդարվում են ակումբ գնալուց առաջ, հույս ունեն վառ արտաքինով գրավել տղամարդկանց:

Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Որոշ իրավիճակներում դրանք օգնում են (հատկապես երբ չգիտենք, թե ինչպես մեզ պահել), իսկ որոշ դեպքերում էլ խանգարում են: Չէ՞ որ դրանք միլիոնավոր տարիներ առաջ են ձևավորվել և միշտ չէ, որ ժամանակակից իրականությունում կիրառելի են: Տեսնենք, թե որոնք են ամենահայտնի կարծրատիպերը:

Կինը ստեղծված է ընտանիքի համար

Բավական է համացանցում գեղեցիկ սեռի որևէ ներկայացուցիչ գրի, որ իրեն անհանգստացնում են ինքնահաստատման խնդիրները, միանգամից կհայտնվի ինչ-որ տղամարդ և մի սուր մեկնաբանություն կանի: Նա կգրի, որ կնոջ իրական առաքելությունը ընտանիքը, տունն ու երեխաներն են: Անարդար է, սակայն տղամարդիկ միշտ փորձում են սահմանափակել մեր հնարավորությունները խոհանոցով և մանկավարժությամբ:
Նման պատկերացումը ստեղծվում է այն պատճառով, որ տարբեր մշակույթներում այնպես է ընդունված, որ միայնակ մարդը դժբախտ է: Հին ժամանակներում մարդիկ խմբերով էին ապրում, սակայն դա պարզապես անհրաժեշտություն էր: Միասին ավելի հեշտ էին սնունդ գտնում, երեխաներին խնամում, արտաքին թշնամիներից պաշտպանվում: Հասարակության յուրաքանչյուր անդամ իր պարտականություններն ուներ, դրա փոխարեն ստանում էր ուտելիք, օթևան ու պաշտպանվածություն: Ուստի հասարակությունից վռնդված մարդը հայտնվում էր վայրի բնությունում և փաստորեն դատապարվում էր մահվան:

Այս կարծրատիպի գենդերային առանձնահատկությունը հիմնված է այն բանի վրա, որ կանայք ձգտում են երկարաժամկետ սոցիալական կապերի ամրապնդմանը: Այլ կերպ ասած` նրանք կատարյալ համապատասխանում են ընտանիք ստեղծելու գործին: Հոգեբանների հավաստմամբ` տղամարդիկ ավելի շատ ձգտում են որքան հնարավոր է շատ կապեր հաստատել, իսկ կանայք ավելի հակված են առկա հարաբերությունների ամրապնդմանը: Դա էլ արտացոլում է կնոջ էվոլյուցիոն դերը` պահպանողականություն, խուսափում նոր ծանություններից, ինչն էլ օգնում է պահպանել ընտանիքը:

Կանայք տղամարդկանցից թույլ են

Որպես կանոն դաշնամուրը հինգերորդ հարկ բարձրացնել խնդրում են տղամարդկանց: Ոչ ոք չի հերքի, որ կանայք ավելի թույլ են և նրանց չի կարելի ծանր իրեր բարձրացնել: Սակայն երբեմն կանանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը անցնում է ցանկացած չափ ու սահման: Նման պահերին հատկապես կանայք ձգտում են ապացուցել, որ այդքան էլ թույլ ու անպաշտպան չեն:
Այսօր ֆիզիկական ուժը երկրորդ պլան է մղվել: Դրան փոխարինելու է եկել սոցիալական ուժը, այսինքն` տվյալ մարդու կարգավիճակը հասարակությունում: Հնագույն հասարակարգերում ֆիզիկական ուժը վճռական նշանակություն ուներ. պետք էր պաշտպանվել թշնամիներից, վայրի գազաններից: Տղամարդու ուժից էր կախված ընտանիքի ապահովությունը: Իսկ կանանց ուժի մասին խոսք չկար: Նրանց այլ պարտականություններ էին բաժին ընկած, որոնց մասին խոսեցինք քիչ առաջ: Այսօր ուժեղ է համարվում նա, ով ունի մեծ փողեր ու պաշտոններ: Իսկ ժամանակակից կինն ի վիճակի է լինել ֆինանսապես անկախ: Այդ պատճառով էլ վերանշյալ կարծրատիպն արդեն հնացել է:

Ղեկավարելը տղամարդու առաքելությունն է

Այն, որ կինը շատ հանգիստ կարող է մեծ ղեկավարի գործը գլուխ բերել, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: 1930-ին Վիգդիս Ֆիննբոգադոտտիրն առաջին կին նախագահը դարձավ: Հիշենք Գերմանիայի կանցլեր Անգելա Պերկելին: Չնայած այս ամենին` այն կարծրատիպը, որ կինը չի կարող ղեկավար լինել, դեռևս տարածված է, հատկապես մեր երկրում:

Ի՞նչ է կատարվում, երբ մենք կին-ղեկավար ենք տեսնում: Մեր գենետիկական հիշողությունը գծում է առաջնորդի պատկեր, ով պետք է ցուցադրի իր ուժը: Այդ առաջնորդն իհարկե արական սեռի է: Այդ ժամանակ էլ ուժեղ անգիտակցական կոնֆլիտկ է տեղի ունենում: Չէ՞ որ մենք գիտենք, որ կինը պետք է լինի քնքուշ, զիջող, բարի: Հենց այստեղից էլ ծագում է կարծրատիպը:

Կանայք տեխնիկայից գլուխ չեն հանում

Եթե խոսենք մեր նախնիների հասարակությունում դերերի ավանդական բաշխման մասին, ապա պետք է նշենք, որ աշխատանքային գործիքների պատրաստմամբ զբաղվում էին տղամարդիկ: Որսորդներն ու մարտիկները գիտեին, թե ինչպիսին պետք է գործիքն ու զենքը լինի, գիտեին դրանց պատրաստման տեխնոլոգիան և այն փոխանցում էին սերնդե սերունդ: Բացի այդ` որսի գնացող տղամարդը մի քանի օրով բացակայում էր տնից, ուստի կողմնորոշվելու հմտությունները զարգացնում էին տրամաբանական մտածողությունը, նպաստում էին տարածական ինտելեկտի զարգացմանը: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ զարգացած է գլխի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության համար: Սակայն մինչ այսօր պարզ չի, թե արդյոք երկար ճանապարհ գնալու անհրաժեշտությունն է, որ նպաստել է տրամաբանական մտածողության զարգացմանը, թե տղամարդիկ միշտ գտել են տան ճանապարհը, որովհետև նրանց մոտ ի սկզբանե զարգացած էր հենց ձախ կիսագունդը: Եթե այս բոլոր փաստերը միացնենք, ստացվում է, որ տղամարդն իսկապես տեխնիկայից ավելի լավ է գլուխ հանում, քան կինը:

Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով

Այո, ժամանակից տղամարդիկ արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ շատ կանայք չեն կարողանում (կամ չեն ցանկանում) պատրաստել: Նրանք անգամ պատրաստ են սուպերմարկետից «Ուտելիք տղամարդու համար, 10 կգ» գրությամբ սառեցված փաթեթներ գնել: Սակայն բոլոր տղամարդիկ էլ երազում են, որ երբևէ տուն կմտնեն ու տապակած հավի բույր կառնեն:

Տղամարդը միշտ կրում էր ուտելիքը տուն բերելու պատասխանատվությունը, մինչդեռ կինն այն պատրաստելու միջոցներ էր որոնում: Կնոջ հետ սնվելիս տղամարդը հայտնվում էր իր համար կատարյալ իրավիճակում. եթե որսը հաջող է արված, ապա նա կարող է այն իր կողակցին բերել: Դա տղամարդու մոտ բավարարվածության զգացում էր առաջացնում, որ նա հաջողությամբ է ավարտել իր վրա դրված առաջադրանքը: Հոգեբաններն ավելացնում են, որ հին ժամանակներում ուտելիքը կարգավիճակի ցուցիչ էր: Ամենամեծ և համեղ պատառը բաժին էր ընկնում ցեղի առաջնորդին և այդպես շարունակվում էր հիերարխիան: Նման ծիսակարգն արվում էր, որպեսզի տիրապետության և հնազանդության կարգավիճակը հստակ երևար:  Այդ պատճառով այժմ տղամարդու բարձր կարգավիճակի նկատմամբ հարգանք ցուցաբերելու ավելի լավ միջոց գոյություն չունի, քան նրան համեղ ու ախորժելի ընթրիքով հյուրասիրելը,- գրում է MaryLove-ը:

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»