Փաշինյանի նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա
ПОЛИТИКАԱզգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան չի կայանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ստորագրահավաք նախաձեռնած, պատգամավոր Ն իկոլ Փաշինյանը: «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»,-գրել է նա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



