Կառավարությանն առաջարկվում է նվազեցնել հարկային տույժերի դրույքաչափը
ОБЩЕСТВОՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 29-ի նիստի օրակարգում:
Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ է վճարովի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Ըստ կառավարության եզրակացության՝ տույժ դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



