Մխիթարյան. Կագավան ամեն անգամ ինչ-որ լավ բան էր պատմում Մանչեսթեր Յունայթեդի մասին
СПОРТՀայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու որոշման վրա ազդեցություն է ունեցել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Սինձի Կագավան: Ճապոնացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում:
«Ամեն անգամ, երբ Սինձին խոսում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, նա ինձ ինչ-որ լավ բան էր պատմում: Դա ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ:
Սակայն պետք է աշխատել և ամեն ինչ անել նրա համար, որ ցուցադրես քո լավագույն հատկանիշները, հակառակ դեպքում շուտով այստեղ չես լինի»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում express.co.uk-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



