Երկրի տնտեսական ռեսուրսները Էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ երեկ հրապարակած 1000 ամենախոշոր հարկատուների և նրանց կողմից վճարված հարկերի ծավալների մասին տեղեկանքը մի քանի տխուր եզրակացությունների տեղիք է տալիս։
Այս տարվա առաջին կիսամյակում, որին վերաբերվում են հրապարակված տեղեկանքի տվյալները, առաջին 1000 հարկատուները միասին վճարել են 346.7 միլիարդ դրամի հարկ։ Դա պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70 տոկոսն Է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այս առաջին 1000 հարկատուները վճարել Էին 325 միլիարդ դրամի հարկ, որն Էլ ամբողջի 66.8 տոկոսն Էր կազմում։ Ինչի մասին սա կարող Է վկայել։
Առաջին հայացքից սա լավ միտում Է՝ խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականությունը, մեղմ ասած, այլ է։ Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հարկային օրենսդրության մեջ Էական ոչինչ չի փոխվել, փոքր ու միջին բիզնեսին նոր արտոնություններ չեն տվել։ Ու նաև անցած մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «հարկային վարչարարությունը» փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ չի մեղմացել, եթե չասենք՝ ավելի Է խստացել։ Եվ այս երկու հանգամանքների համադրությամբ ստացվում Է հետևյալ պատկերը՝ համեմատաբար փոքր բիզնեսը ավելի քիչ Է հարկ վճարել, քան ավելի խոշորները։
Եվ սա կարող Է վկայել այն մասին, որ երկրի տնտեսական ռեսուրսները Էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում։ Համեմատաբար վաքր բիզնեսը կորցնում Է իր դիրքերը, դրանք կամաց-կամաց զիջելով ավելի խոշորներին։
Թե անցած մեկ տարվա ընթացքում քանի փոքր ու միջին ձեռնարկություն Է փակվել, այդպես Էլ մնում Է անհայտ։ Այս հարցին սովորաբար մեր պաշտոնյաները պատասխանում են, թե ձեռնարկությունները և փակվում են, և բացվում, ու ընդհանուր թիվը մեծ փոփոխություններ չի կրում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն ձեռնարկությունների թիվը իրոք մեծ փոփոխության չի կրում, սակայն անհայտ Է, թե նրանցից քանիսն են իրականում գործում և քանիսն են, որ պարզապես միայն կնիք ունեն, բայց որևէ գործունեությամբ չեն զբաղվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։