Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Որբերը» սերիալի Արմանը հինգ ամսից կզորացրվի

ФОТО

Iravunk.com-ը գրում է․

2008 թվականին Հանրային հեռուստաալիքով ցուցադրվող ռեժիսոր Ելենա Արշակյանի «Որբերը» հեռուստասերիալը, որը հանրության շրջանում մեծ մասսայականություն էր վայելում, առաջինն էր ոչ միայն ռեժիսորի, այլ նաեւ որոշ դերակատարների համար: Սերիալում որբերի կերպարները մարմնավորած փոքրիկներն այսօր արդեն դարձել են  պատանիներ ու գեղեցկուհիներ: Նրանցից ՎԱՀԱԳՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որը մարմնավորում էր Արմանին, գրեթե 19 ամիս է, ինչ ծառայում է Հայոց բանակում: «Իրավունքը» Վահագնի հետ հանդիպեց արդեն նրա համար հարազատ դարձած միջավայրում` Վարդենիսի զորամասում, որտեղ մեկնել էինք «Ռազմիկ» թատերախմբի հետ` «Վանա կատու» ներկայացմամբ: Ներկայացման ավարտին մոտ տասը րոպե չդադարող զինվորների ուժգին ծափերից ու բրավոներից հետո` հենց զինվորական կյանքի մասին էլ զրուցեցինք շարքային Վահագն Հովսեփյանի հետ:

«ՈՒՍՈՒՄՍ ԸՆԴՀԱՏԵՑԻ ՈՒ ԵԿԱ ԲԱՆԱԿ»

- Սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրա բաժնի երկրորդ կուրսում` Հրաչյա Ղազարյանի արվեստանոցում: Երկրորդ կուրսից ուսումս ընդհատեցի ու եկա Հայոց բանակ` ծառայության: Հինգ ամիս հետո կավարտեմ ծառայությունս եւ անպայման կշարունակեմ ուսումս: Մնաց հինգ ամիս` հինգ ամսից կվերադառնամ տուն ու որքան էլ, որ ուրախ եմ, որքան էլ` մտածմունքներս շատ են, միեւնույնն է նույնքան էլ կտխրեմ, որովհետեւ զորամասի ակումբում բեմադրություններ ու միջոցառումներ եմ հաճախ կազմակերպում:

«ԲԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԵԿՈՐԻ ՈՒ ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է»

- Ի՞նչ միջոցառումներ են, եւ բեմադրությունների համար պայմաններ կա՞ն զորամասում:

- Զինվորների մարտունակությունը բարձրացնող փոքրիկ միջոցառումներ: Թերություններն ամենուր են` ուղղակի պետք է ճիշտ լուծում տալ դրանց: Իսկ թատրոնը` ներկայացումը, բեմը, շատ լուրջ միջոց է, որով կարողանում ենք մեր խոսքը հասցնել բոլոր զինվորներին: Բանակում ես սովորեցի, առանց ինչ-որ այլեւայլության, առանց դեկորների բեմադրություն անել: Այստեղ պայմանները նեղ են` առանց դեկորների կամ առանց կուլիսի ներկայացում բեմադրելը շատ դժվար է: Սկզբում մտածում էի` անիմաստ է առանց դեկորի բեմադրություն անելը, ախր, ամբողջ աշխարհն անում է դեկորներով, ես սովորել եմ այդպես, բայց հետո հասկացա, որ իմ թեւերն են բացվում, որ ինչքան անսահմանափակ կարող եմ լինել: Ինձ օգնության են գալիս վարպետիս` Հրաչյա Ղազարյանի տված գիտելիքներն ու խորհուրդները, որոնք օգտագործում եմ այստեղ` իմ բեմադրություններում: Հիմա եմ հասկանում, թե որքան անհրաժեշտ էին այդ գիտելիքները, երբ ստիպում էր, որ կարդայի ու մեծ դժվարությամբ էի կարդում (ծիծաղում է,-Լ. Ե.): Բեմադրելու ընթացքում ցիտատներ եմ հիշում վարպետիցս ու մի պահ պատկերացնում եմ, թե նա ինչպես կաներ, հետո` ես ինչպես կանեմ, եւ վերջում ինչ կլինի:

«ԿԱՐԵԼԻ Է ԱՅՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆԱՅԵԼ ՈՒ ԳՆԱԼ ԿՌԻՎ»

- Զինվորների համար բեմադրություններ արած արդեն փորձառու ռեժիսորի աչքերով, ինչ տվեց «Վանա կատու» ներկայացումը զինվորներին: Ազգային խորհրդանիշների ասելիքը ներկայացումով տեղ հասա՞վ:

- Որպես հայ զինվոր` նախ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել դերասանական կազմին, ռեժիսորին` այս տքնաջան աշխատանքը կատարելու, երկար ճանապարհ կտրելու եւ ներկայացումը մեզ` զինվորներիս մատուցելու համար: Այն հայրենասիրական շատ մեծ ոգով ու հույզերով լեցուն ներկայացում էր: Իսկ խորհրդանիշների ասելիքն անշուշտ տեղ հասավ, կարծում եմ` զինվորների ծափերն էլ խոսեց այդ մասին, թե որքան էին նրանք ոգեւորված: Կարելի է այս ներկայացումը նայել ու գնալ կռիվ: Աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր բոլոր հայերին հավաքել մեզ մոտ ու ասել` սա մեր հայրենիքն է, մենք պետք է այստեղ ապրենք: Պիտի խոստովանեմ` մինչ բանակ գալս, մինչ այս ներկայացումը դիտելը, ես էլ էի ուզում լքել երկիրս, բայց արդեն կասկածում եմ, որ նման բան կանեմ, որովհետեւ ինձ համար, իմ մեջ շատ բան փոխեց` կարելի է ասել «աչքերս բացեց» բեմադրությունը, մեծ տպավորություն թողեց, զինվորների համար էլ տպավորիչ էր:

«ԴՈ՞Ւ ԻՆՉՈՒ ԵՍ ԵԿԵԼ ԲԱՆԱԿ»

- Վահագն, սերիալից հայտնի հերոսը հայտնվեց Հայոց բանակում, ինչպե՞ս եղավ արձագանքը ծառայակից զինվորների ու սպաների կողմից:

- ճիշտն ասած, սկզբում հենց ինձ տեսնում էին, միանգամից այսպես էին արձագանքում` դո՞ւ ինչու ես եկել բանակ: Այդ հարցը զարմացնում էր ու ինչ-որ տեղ` նյարդայնացնում, ես էլ պատասխանում էի` իսկ ինչո՞ւ պիտի չգամ բանակ, ես ինչո՞վ եմ ավել կամ պակաս ինչ-որ մեկից: Բոլոր տղաներն էլ պիտի ծառայեն, այն տղաները, որոնք կարող են կանգնել երկու ոտքի վրա ու կարող են զենք բռնել, պետք է գան ու ծառայեն Հայոց բանակում: Յուրաքանչյուր տղա պիտի տիրապետի զենքին, մարտական գործողություններին, որովհետեւ մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ կարող է ամեն պահի սահմանին պատերազմ սկսվել: Պատերազմը կա, ուղղակի հիմա սառած վիճակում է ու ցանկացած պահի կարող է ժայթքել, ու բոլորս պիտի գնանք` մեր հայրենիքը պաշտպանելու: Արդեն այդ ժամանակ չեն հարցնի ծառայե՞լ ես, թե` ոչ: Ուղղակի ծառայած ժամանակ կիմանաս, թե զենքն ինչպես ճիշտ օգտագործես, կամ մարտական տարբեր հնարքների կարող ես տիրապետել: Չծառայածը նույն կռիվը չի կարող տանել, ինչ` ծառայածը:

- Սովորաբար ասում են` բանակում ծառայած տղան տարբերվում է, իսկ ի՞նչ փոխեց Ձեր մեջ ծառայությունը:

- Այստեղ կյանքի համար շատ կարեւոր բաներ ես սովորում: Մինչ ծառայության անցնելս մտածում էի, դե դերասան եմ, ռեժիսոր եմ ուզում դառնալ, ինչի՞ս է պետք բանակը, ի՞նչ եմ անելու այնտեղ: Բայց` ոչ, դա անհրաժեշտ է յուրաքանչյուր տղայի, կյանքի մեծ դպրոց ես անցնում, այսպես ասած` մի ուրիշ աշխարհ ես տեսնում, որտեղ քեզ շրջապատում են անծանոթ մարդիկ, ուղղակի պիտի այդ անծանոթ միջավայրում կարողանաս քեզ ճիշտ դրսեւորել: Իսկ ինչպես քեզ դրսեւորեցիր այդպես էլ կընդունեն քեզ:

ԿՈՉ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

- Իսկ ի՞նչ կասեք այն նորակոչիկներին, որոնք դեռ նոր պիտի գան, եւ որոնք արդեն ծառայության առաջին օրերն են անցկացնում զորամասում:

- Միայն կասեմ` մի ընկճվեք, ամեն ինչ լավ կլինի: Արդեն մի քանի օր է` նորակոչիկներ են գալիս, ասում են` որքա՞ն ժամանակ է, որ ծառայում ես, ասում եմ` 5 ամիս է մնացել, ասում են` վա՜յ, երանի քեզ, ասում եմ` մի՛ նեղվեք, երեկ չէ, առաջին օրն էր, որ ես եկա բանակ, շատ արագ է անցնում, որովհետեւ օրը հագեցած է: Զինվորական կյանքը շատ հետաքրքիր է, մի՛ ընկճվեք, ուղղակի "դուխով" եկեք բանակ, եւ ամեն ինչ լավ կլինի: Ամենակարեւորը` հիշեք, ծառայում եք ոչ թե ձեր, այլ ձեր ընտանիքի, ծնողների համար:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян