Կարեն Արայանը` իր «Ազատ եղեք» կտավների և Ալինա Մարտիրոսյանի հետ իրենց կապն օրինականացնելու մասին (լուսանարներ)
ФОТОTert.amLife-ը գրում է.
Նկարիչների տանը հուլիսի 28-ին կայացավ Բարոն Կարեն Արայանի «Ազատ եղեք» անհատական ցուցահանդես-վաճառքին: Նկարները կցուցադրվեն 4 օր, որի ընթացքում արվեստով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հետաքրքիր, ինչպես նաև արտասովոր և տարբերվող կտավներին:
Tert.am Life-ը ներկա էր ցուցահանդես-վաճառքին: Մարդիկ մեծ հետաքրքասիրությամբ էին դիտում կտավները:
Կարենն ինքնուս է և դեռևս մանկուց սիրել է նկարել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նկարչությունն իր համար ընկեր է, որի հետ կարող է կիսվել ամեն ինչ:
«Իմ նկարած նկարները տարբեր են: Սիրում եմ նկարել և յուղաներկով, և մատիտով: Ոգեշնչվում եմ երաժշտությունից, սիրում եմ լսել տարբեր ժանրի երաժշտություն` կախված տրամադրությունիցս: Այս հավաքածուում ներկայացված է իմ սիրած դերասանների դիմանկարներն ու այն կտավները, որում պատկերված է մեր իրականությունը: Չկա այնպիսի բան, որ չկարողանամ նկարել, բայց կյանքումս հանդպել է երկու մարդ, որոնց չեմ կարողացել նկարել, քանի որ չեմ կարողացել կարդալ հոգին և չի ստացվել»,- ասաց Կարենը:
Նշենք, որ սա նկարչի երկրորդ ցուցահանդեսն է: Առաջին ցուցահանդեսում Կարենը պատկերել է կնոջը տարբեր կերպարներում: Ինչպես նշեց նա` երկրորդ ցուցահանդեսն ունի հստակ ասելիք:
«Մարդու հոգու ներքին ազատության պայքարն է: Ծնված օրվանց քեզ տալիս են անուն, ազգանուն և աշխարհդ նեղանում է: Հետո գիտակցում ես, որ Հայաստանում ես, դա է քո արյունը և դու պարտադիր պետք է խաչ կամ լուսին պաչես: Նեղանում-նեղանում կտրվում ես քո բնությունից, տիեզերքից: Նկարներում հիմնական ասելիքը այն է, որ տես ոչ թե ով է քո համար սահման գծել, ինչպես են մարդկանց ռոբոտացնում, այլ բացահատիր ինքդ քեզ և հասկացիր, թե ինչ է քեզ պետք և եղիր ազատ: Մի սահմանափակեք ձեզ, եղեք մարդ և ապրեք ազատ ու կապ ունեցեք բնության հետ»,- նշեց Կարենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ