Ավտոմեքենաների մեջ կա մի սարք, որի մասին տեղյակ չի վարորդների 30 %-ը. զգու՛յշ եղեք
ФОТОԱյն հեշտացնում է կյանքը, հավատացնում ենք:
Ավտոմեքենաներն իրոք բարդ «սարքեր» են: Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի մեքենա են հասցրել փոխել, միլիոնավոր վարորդներ անգամ տեղյակ չեն ավտոմեքենաների որոշ հատկությունների մասին:
Այնուամենայնիվ, երբեք ուշ չէ սկսել ավտոմեքենա օգտագործելը:
Ղեկի հենց ներքևում, ձախ կողմում, կա մի փոքրիկ լծակ, որը ցույց է տալիս վեր-վար անցման նշանը:
Աս խորհրդավոր սարքավորումը կոչվում է... շրջադարձի ազդանշան:
Սրա շնորհիվ է մեքենայի անկյուններում տեղադրված լուսային ազդանշանների նարնջագույն լույսը թարթվում:
Այսպես կարող եք նկատելի դարձնել այն, որ պատրաստվում եք շրջադարձ կատարել:
Մյուս վարորդներին այն օգնում է ավելի կենտրոնանալ և ճանապարհ տալ ձեզ՝ առանց որևէ դժբախտ պատահարի:
Ըստ հաշվարկների՝ վարորդների մոտ 30 %-ը չգիտի այս սարքի գոյության կամ ունակության մասին:
Պատմե՛ք սրա մասին ձեր ընկերներին: Գուցե դրանից հետո երթևեկությունը քաղաքում ավելի անվտանգ դառնա: