Այսօր Ալինա Մարտիրոսյանի և Կարեն Արայանի նշանադրությունն է
ФОТОBlognews.am-ը գրում է
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանն այսօր նշանադրվում են։ Այս մասին բացառիկ անդրադարձը Ալինան վստահել է BlogNews
-ին՝ նշելով, չի ցանկանում անձնական կյանքին վերաբերող կարևորագույն իրադարձությունը դարձնել հանրության սեփականություն, այդ իսկ պատճառով այսօր կայանալիք նշանադրությանը լրատվամիջոցներ ներկա չեն լինելու։
«Մենք որոշել էինք երեկ անել մեր նշանադրությունը, սակայն հետո հասկացանք, որ պետք չէ ցուցահանդեսը միացնել նշանադրությանը և այս իրադարփությունը դարձնել հանրության սեփականություն։ Մեր նշանդրեքին ներկա են լինելու միայն մեր ընտանիքի անդամները, մոտ բարեկամներն ու ընկերները»,- ասաց Ալինան։ Ի դեպ, զույգի ամուսնությունը ևս սարերի հետևում չէ, նրանք նշել են, որ հնարավոր է, ամուսնությունն ամրագրեն արտերկրում։
Ինչ վերաբերում է այսօր համացանցում տարածում գտած լուրերին, թե Ալինան հղի է, նա հերքեց դրանք՝ նշելով, որ դա անհեթեթություն է, պարզապես հագուստի ձևն է թյուրիմացություն առաջացրել։