Որտե՞ղ եւ ինչպե՞ս է իր հանգիստն անցկացրել դերասանուհի Լուիզա Կարապետյանը
ФОТОՄինչ շատերը պլանավորում են` ինչպես անցկացնել հանգիստը, «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանն այս տարի այն արդեն վայելել է.
«Այս ագամ հանգիտս այլ կերպ ստացվեց: Հանգստանալու մեկնեցի գարնանը եւ պատրաստվում եմ աշունն էլ դիմավորել հանգտով: Գարնան վերջին հասցրեցի վայելել Իտալիան` իր ողջ շքեղությամբ եւ դարավոր պատմությամբ»,-ասում է դերասանուհին, որն այս ճանապարհորդության ընթացքում տեսել է Հռոմը, Վենեցիան, Վատիկանն ու Ֆլորենցիան:
«Ամեն վայրկյանս փորձում էի վայելել... զուր չեն ասում` «թանգարան բաց երկնքի տակ»: Զգացողություններս հիանալի են: Ես դեռ, անպայման, կվերադառնամ Իտալիա»:
Ինչ վերաբերում է դերասանուհու աշնանային հանգստին, ապա նրա հանգրվանը լինելու է Հունաստանը.
«Անցած ամռանը հասցրել եմ վայելլ Հունաստանը, բայց չեմ այցելել Աթենք: Այս տարի ցանկանում եմ ծանոթանալ նաեւ Աթենքի պատմությանը եւ հանգիստս շարունակել Հունաստանի գրկաբաց լողափներին...»
Լուիզան շատ տպավորված է իր վերջին ուղեւորությամբ, սակայն երազում է նաեւ ճանապարհորդել Ռիո դե Ժանեյրո, իսկ իդեալական հանգիստը պատկերացնում է հետեւյալ կերպ.
«Լողափ...արեւ...մեկ գավաթ շամպայն... սա է ինձ համար կատարյալ հանգիստը»:
Տեղեկացնենք, որ այս շրջանում դերասանուհին զբաղված է նոր նախագծով.
«Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում: Աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են. այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Լուիզա Կարապետյանի անձնական արխիվից