Զիկա վիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել 67 երկրներում. ԱՀԿ
МЕЖДУНАРОДНОЕԶիկա վիրուսով վարկման դեպքեր են արձանագրվել 67 երկրներում: Հուլիսի 28-ին այս մասին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Հուլիսի 27-ի դրությամբ 67 երկրներում եւ տարածքներում հաղորդել են 2007 թվականիրց ի վեր մոծակների կողմից Զիկա վիրուսի տարածման վկայությունների առկայության մասին»,- նշել Է ԱՀԿ-ն իր տեղեկագրում՝ պարզաբանլեով, որ պետություններից եւ տարածքներից 64-ում վիրուսով վարակման դեպքերը գրանցվել են 2015 եւ 2016 թվականներին:
Ընթացիկ տարվա փետրվարից 11 երկրներ հայտարարել են մարդուց մարդու Զիկա վիրուսով վարակման, «հավանաբար, սեռական ճանապարհով», վկայությունների առկայության մասին, նշել Է ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ն ընդգծում Է, որ մինչ օրս կատարված հետազոտությունների հիման վրա ձեռք Է բերվել «գիտական փոխհամաձայնություն, որ Զիկա վիրուսը միկրոցեֆալիայի եւ Գիյեն-Բառեի համախտանիշի պատճառ Է»: ԱՀԿ-ն մոտ ժամանակներս կհրապարակի «տեխնիկական փորձագետների ցուցակը, որոնք կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների հարցերին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



