Եվրոպայի լողափնյա վոլեբոլի Մ-18 առաջնությանը Հայաստանի հավաքականի մասնակցությունը հարցականի տակ է
СПОРТՀայաստանի լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի մասնակցությունը Չեխիայի Բռնո քաղաքում օգոստոսի 11-ից 14-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը հարցականի տակ է:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի վոլոյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիան հայկական պատվիրակության մասնակցության վերջնական որոշման մասին կհայտնի ընթացիկ օրվա ավարտին: Կարեն Ասմարյանը ասաց նաև,որ Վոլեյբոլի եվրոպական ֆեդերացիան այս պահին ունի 15-ից ավել հավաքականների հայտեր, ովքեր ևս ցանկանում են մասնակցել Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությանը, սակայն դեռ անորոշ վիճակում են, իսկ այդ ամենի պատճառը հավաքականների ցածր վա րկանիշն է: Այս պահին առաջնությանը մասնակցող հիմնական հավաքականների կազմում պետք է լինի փոփոխություն, որպեսզի մեր ազգային ընտրանին, մյուս սպասող հավաքականների հետ միասին կարողանա տեղ զբաղեցնել Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում:
Ավելի վաղ կար ինֆորմացիա, որ Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնելու օգոստոսի 10-ին: Վոլոյբոլի եվրոպական կոնֆեդերացիան, եթե հաստատի մեր ընտրանու մասնակցությունն, ապա Հայաստանից մրցավայր կմեկնեն տղաների և աղջիկների մեկական զույգ: Տղաների մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Ռազմիկ Հակոբյան- Արման Միսկարյան զույգը, իսկ աղջիկների պայքարում՝ Էդիտա Ղևոնդյան - Վերոնիկա Կոչկարյան զույգը: