Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը մտադիր են որդեգրել 7-րդ երեխային
ФОТОԱնջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը մտադիր են որդեգրել յոթերերոդ երեխային, գրում է In Touch magazine-ը (նշենք, որ մենք այդքան էլ չենք վստահում այդ պորտալին, քանի որ այն հաճախ է ապատեղեկատվություն տարածում)։
Լուրեր են պտտվում, որ հոլիվուդյան դերասանները այս ձեւով որոշել են փրկել իրենց ամուսնությունը: Դերասանները մտադիր են երեք երկրներ այցելել՝ ՀԱՀ, Բուրունդի, Եթովպիա, իսկ հետո որոշել, թե այդ պետություններից որից են երեխա որդեգրելու:
Հայտնի է, որ դերասանները մտածում են 10 տարեկանից մեծ երեխա վերցնել : Դրանով իսկ նրանք ուզում են հասարակության ուշադրությունը գրավել այն փաստին, որ ծնողական ջերմության կարիք ունեն ոչ միայն փոքր երեխաները, բացի դրանից 10-ամյա երեխան լավագույնս կհարմարվի Ջոլիի ու Փիթի մյուս երեխաներին:
«Ամուսնութոյւնը պահպանելու պատվին նրանք որոշել ենք իրենք իրենց լավագույն նվերը անել ՝ յոթերորդ երեխան: Հիմա, երբ նրանց բոլոր տարաձայնությունները անցյալում են մնացել, նրանք իրենց պատրաստ են զգում ընտանիքը նոր անդամով համալրելուն: Նրանք համարում են, որ այդ քայլը կամրապնդի նրանց հարաբերությունները»,- ասել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Անջելինան ու Բրեդը վեց երեխաների են դաստիարակում՝ 14-ամյա Մեդոքսին, 11-ամյա Զախարային, 10-ամյա Շայլոյին, 12-ամյա Փաքսին, յոթամյա Նոքսին ու Վիվյենին:
Զույգի կենսաբանական երեխաները երեքն են՝ Շայլոն, Նոքսն ու Վիվյենը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE