Էնրիկե. «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության գլխավոր ֆավորիտն է
СПОРТ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմն Իսպանիայի 2015-16թթ. առաջնության գլխավոր ֆավորիտն է:
-Առջևում երկար մրցաշրջանն է: Շատ բան կախված է լինելու կայունությունից: «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է, մենք պետք է պաշտպանենք տիտղոսը: Մենք գլխավոր ֆավորիտն ենք, ինչպես մեկ տարի առաջ «Ատլետիկոն»: Իսպանիայի առաջնությունը մրցունակ է դարձել, տիտղոսի համար պայքարելու են 3-4 թիմ: Այժմ «Բարսելոնան» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարի: Մենք ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և տիտղոսներ նվաճել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



