Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

ОБЩЕСТВО

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող   Վալերի Պերմյակովի  գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց: Այս անգամ նիստը հետաձգվեց, որպեսզի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացնի որոշում` դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունների առնչությամբ: Դատական հաջորդ փուլին անցնելու համար անհրաժեշտ է դատավորի այս միջնորդության որոշումը: Ի դեպ, այս միջնորդությանը միացան նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

«Այս դեպքում կապ չունի թե որ կողմում ենք, եթե մի միջնորդություն բխում է օրենքից, կարծում եմ, այն պետք է բավարարվի՝ հատկապես այս պայմաններում: Անկեղծ ասեմ՝ Պերմյակովի դատավճիռը որեւէ կերպ դրանից չի փոփոխվի, բայց դնել մեղադրանքի վրա ապօրինի ձեռք բերված ապացույց՝ անթույլատրելի է: Հիմա՝ ռուս քննիչներն են սխալվել, թե հայ փաստաբանը, նրանք իրավունք չունեին այս փաստաբանին ներգրավել՝ քննչական մարմնի կանչով որպես պաշտպան, չպետք է արվեր, բայց ունենք փաստ, որը արձանագրված է փաստաթղթերի ձեւով: Այդ ապացույցների գոյությունը այս քրեական գործում մ իշտ ստվեր են նետելու կայացվելիք դատավճռի վրա, ինչն անհասկանալի է մեզ համար: Այս ապացույցների հետ կապված ամեն ինչ այնքան պարզ է, որ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ փաստելով, որ հաշվի առնելով այն, որ գործում առկա են մի շարք ապացույցներ, ըստ շահերի պաշտպանների, այս մեկ արձանագրության բացակայությունը չի ազդի գործի ընթացքի վրա:

Խոսքը վերաբերում  է նախ՝ Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը:  Այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ, երկրորդ` ըստ գործող օրենքի` ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը: Դատապաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ապացույց համարելու նաեւ Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը:

«Սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգարվվում են: Վարչական ձերբակալման ժամանակ արդեն իսկ այս առարկաները հայտնաբերվել են ՝ դրա վերաբերյալ կան նաեւ փաստաթղթեր: Եթե այս արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչվի, քրեական գործը որեւէ կերպ չի տուժի՝ մեղադրանքի հիմնավորվածության առումով, բայց, հակառակ պարագայում, կունենանք անթույլատրելի ապացույց՝ դրված մեղադրանքի հիմքում, որը հետագայում վիճարկման հնարավորություն կտա եւ կարող է այլ ատյաններում այդ հարցը բարձրացվել: Մենք չենք ուզում, որ հետագայում դատական ակտը խոցելի լինի: Մեր ամբողջ ցանկությունն է հնարավորինս նպաստել օրինական դատավճռի կայացման, իսկ եթե անթույլատրելի ապացույցներ դրվեն մեղադրանքի հիմքում, այնուամենայնիվ, դատավճիռը խոցելի կլինի»,-նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ովկտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետեւ` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեիքննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալսպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами