Ուղևորություն դեպի Արցախ. Մաս առաջին-Շուշի
ФОТОՇուշի - Բերդաքաղաք Արցախում: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ և շրջապատի վրա ունի կարևոր ռազմավարական իշխող դիրք: Աննկարագրելի գեղեցկության, պատմամշակութային արժեքների ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանների շնորհիվ Շուշին վերջին տարիներին դեպի Արցախ մեկնող տուրիստների ամենապահանջված ուղղությունն է: BlogNews.am - ի Ֆոտոշարքը Շուշիի ու նրա տեսարժան վայրերի մասին դիտեք ստորև:
Ղազանչեցոց Մայր տաճարը. Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին:
Քաղաքը ունի բազում հուշարձան-աղբյուրներ, ճարտարապետական կոթողներ: Տուրիստների համար հատկապես սիրելի վայր է քաղաքի շուկայի հրապարակը:
Շուշիի Կանաչ ժամը. անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:
Շուշիի պատմությանը, մշակույթին, արհեստենրին ու ավանդույթներին կարող եք ծանոթանալ՝ լինելով քաղաքի թանգարաններում:
Շարունակությունն այստեղ: