Սառը ցնցուղ ընդունելու օգտակար հատկությունները
ФОТОԲոլորս էլ սիրում ենք տաք ցնցուղ ընդունել երկար և ծանր օրվա վերջում և մեզնից շատ քչերին դուր կգա սառը ցնցուղ ընդունելու գաղափարը: Պարզվում ՝ սառը ցնցուղ ընդունելն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Ահա դրանցից մի քանիսը:
-
Շոկի գործոն
Եթե դուք կտրականապես հրաժարվում եք սառը ցնցուղ ընդունել, ապա առաջարկում ենք տաք ցնցուղ ընդունելու վերջին րոպեներին ջուրը սառեցնել և կզգաք, որ ձեր ադրենալինը կբարձրանա և դուք ավելի կթարմանաք և կարթնանաք: -
Թեթևացնում է ընկճվածությունը
Հիդրոթերապիան կիրառվել է դեռ հին ժամանակներից: Երբ մենք սառը ջրի մեջ ենք մտնում, մեր արյունն ավելի լավ է հոսում դեպի ուղեղ և ավելի շատ է արտադրվում նոնէֆրին կոչվող հորմոնը, որը մեզ շատ թարմեցնում է: Ահա թե ինչու ծովում լողալը մեզ այդքան թարմացնում և հրաշալի տրամադրություն է տալիս: -
Օգտակար է ձեր մազերի համար
Թեև տաք ցնցուղը շատ հաճելի է, սակայն այն միանշանակ օգտակար չէ ձեր վարսերի համար: Այս պատճառով գեղեցկության սրահներում խորհուրդ են տալիս սառը ջրով ցայել մազերը, որպեսզի խոնավեցնեն և ազատվեն ճյուղավորված մազերից: -
Արագացնում է շրջանառությունը
Մեր մարմնի պատասխանը սառը ջրին անհապաղ է. արյունը միանգամից շարժվում է մեր զարկերակներից, խթանում մեր սրտի լավ աշխատանքին և օգնում, որ մեր կարևոր օրգանները թթվածնի առավելագույն պաշար ստանան, ինչը հրաշալի է մեր մարմնի ցանկացած օրգանի համար: -
Օգնում է նյութափոխանակությանը
Երբ մենք մեր մարմինը ցայում ենք սառը ջրով, մեր նյութափոխանակությունը ակտիվանում է, ինչը իր հերթին օգնում է մեր մարմնին ավելի հեշտությամբ այրել կալորիաները: -
Հարթացնում է մաշկը
Ավելի հաճախ սառը ցնցուղ ընդունելը կօգնի ձեզ ավելի հարթ և ձիգ մաշկ ունենալ, քանի որ սառը ջուրն օգնում է փոքրացնել մաշկի ծակոտիները: -
Հանգստացնում է մկանները
Մենք բոլորս էլ գիտենք, որ պետք է սառույցը վնասված կոճի վրա դնել, կամ խայթոցի վրա սառը բան դնել, սակայն երևի քչերս գիտենք, որ ֆիզիկական վարժություններ անելուց հետո սառը ցնցուղ ընդունելով մենք ազատվում ենք մկանային ցավից: -
Ազատվեք սթրեսից
Հետազոտությունները պարզել են, որ սառը ջուրը, կապ չունի ցնցուղը, կամ սառը լոգանքը, կամ էլ ծովում լողալը, իջեցնում է մեր օրգանիզմում միզաթթուն, ինչն էլ սթրեսի հիմնական խթանող գործոններից է: -
Հաճելի քուն
Միգուցե ձեզ կթվա, որ լավ քնելու համար պետք է քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունել, սակայն իրականում սառը ջուրը ձեզ շատ կօգնի ազատվել անքնությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։