Չինաստանում լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժություններ են տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը շաբաթ օրը խոշորագույն հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացրել երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, զորավարժություններ իրականացվել են Չունցզո քաղաքային շրջանում: Գործակալության տվյալներով` զորավարժություններին ավելի քան 3000 մարդ է մասնակցել, այդ թվում` հանրային անվտանգության վարչության, ազգային զինված ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Չինաստանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորմանը:
Համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը 2015-ի դեկտեմբերի 27-ին ընդունել է երկրի պատմության մեջ առաջին հակաահաբեկչական օրենքը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



