Բանջարեղենները և մրգերը թարմ պահելու խորհուրդներ
ЛАЙФԲնականաբար ավելի հեշտ է բանջարեղեն գնել ողջ շաբաթվա համար, սակայն շատ դժվար է դրանք ողջ շաբաթը տանը թարմ պահելը: Ահա մի քանի խորհուրդներ, որ ձեզ կօգնեն ավելի թարմ պահել ձեր մրգերը և բանջարեղենները:
Պետք է իմանալ, թե որ բանջարեղեններն են փչանում սառնարանում:
Օրինակ լոլիկները, բիբարը և վարունգը ավելի արագ են փտում սառնարանի մեջ: Հետևաբար, այս բանջարեղեններն ավելի լավ կպահպանվեն սենյակային ջերմաստիճանում:
Թղթե անձեռոցիկներ պահեք ձեր պահոցներում:
Խոնավությունը բանջարեղենների համար մեկ թշնամին է: Սակայն թղթե անձեռոցիկները կարող են իրենց քաշել խոնավությունը և ավելի երկար կյանք տալ ձեր մրգերին և բանջարեղեններին:
Լվացեք միրգ և բանջարեղենը միայն ուտելուց առաջ:
Միրգ և բանջարեղենը պահելուց առաջ լվանալով դուք ավելի եք արագացնում դրանց՝ շուտ փտելու պրոցեսը:
Կլպված միրգ և բանջարեղենը տեղադրեք ջրով տարրայի մեջ:
Փաթաթեք բանանի ցողունները
Բանանին ավելի երկար կյանք տալու համար դրանց ցողունները փաթաթեք պոլիէթիլենային փաթեթներով:
Առանձնացրեք էթիլեն արտադրող մրգերը այլ մրգերից:
Բանանը, ծիրանը, տանձը, սալորը և մանգոն հասունանալիս արտադրում են էթիլեն: Ուստի այս մրգերը մի դրեք ձմերուկի, խնձորի, ինչպես նաև սմբուկի, գազարի, և բրոկոլիի հետ, որպեսզի չփչանան:
Երբեք կարտոֆիլը և սոխը միասին մի դրեք:
Սոխը և սխտորը սիրում են մթություն:
Կարտոֆիլները չեն սիրում սոխ, սակայն շատ են սիրում խնձոր:
Կարտոֆիլներն ավելի լավ կպահպանվեն, եթե պահվեն խնձորների հետ:
Լոլիկները տեղադրեք՝ ցողունները դեպի վեր:
Լոլիկները փտում են հենց այն հատվածից, որտեղից, որ իրենց ցողուններն էին: Հետևաբար, դրանք դեպի վեր պահելով դուք երկարացնում եք դրանց կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։