Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Մարդու գունային ներաշխարհը

ФОТО

Պարզվում է դեռ հնագույն ժամանակներից մարդիկ հավատում էին, որ գույնը կախարդական ուժ ունի:

Գիտնականները բազում հետազոտություններ են կատարել, որոնք հաստատել են այն փաստը, որ գույնն ազդում է մադու տրամադրության, զգացմունքների, մտքերի և նույնիսկ առողջության վրա: Յուրաքանչյուր գույն մարդու ուղեղում յուրահատուկ գրգիռ է առաջացնում:

Այսպիսով՝ կապույտ գույնը մարդու մոտ առաջացնում է հանգտության և բավարարվածության զգացում, մուգ կապույտը՝ անվտանգության զգացում: Բավական է բարկացած և ագրեսիվ մարդը մտնի մուգ վարդագույն պաստառներով սենյակ, որպեսզի միանգամից հանգստանա և նույնիսկ ննջի: Մուգ վարդագույնը նաև թուլացնում է մկանները: Դրանից կարելի է եզրակացնել, որ գույնը ազդում է ոչ միայն մարդու տրամադրության, այլ ընդհանհրապես մարդու օրգանիզմի վրա:

600x580

Պարզվում է՝ գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև բուժել արդեն հիվանդ մարդուն։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց«Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում է. «Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»։

Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների՝ «կարմիր» և «կապույտ»։ Նրա կարծիքով՝ հենց այդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։ Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների կենսունակությունը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող ազդեցություն։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։ Բացի այդ՝ դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև՝ օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։

600x580

Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային գործընթացների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։ Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են զարկերակը, վերացնում բորբոքային գործընթացները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միևնույն ժամանակ՝ այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան՝ Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները՝ մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմունային և արյունատար համակարգերին՝ կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին՝ դեղինը կամ դեղնականաչը։ Միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին՝ կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։

600x580

Գույների զարմանալի ազդեցղության մասին այժմ շատ մարդիկ են տեղյակ․ նրանք այնպիսի կահույք են ընտրում տան համար, որը հարմարավետություն է ստեղծում և չի գրգռում մարդու նյարդերը: Սակայն պետք է նշել, որ տարբեր մարդկանց մոտ այս կամ այն գույնի նկատմամբ ռեակցիան կարող է տարբեր լինել, ուստի, եթե զգցմունքայի մարդուն ավելի հարմար կլինի իրեն շրջապատել կապույտ և կանաչ երանգներով, ապա պասիվ մարդկանց չի խանգարի կարմիր գույնը, որը կօգնի ավելի ակտիվ լինել:

Գիտնականները ևս մեկ հետաքրքիր բացահայտոմ են կատարել, որն ավելի շատ կօգնի վաճառքով զբաղվողներին: Պարզվում է՝ որոշ գույներ դրդում են մարդկանց գնել այս կամ այն ապրանքը: Հաճախորդների ուշադրությունը ավելի շատ գրավում են այն տուփերն ու պիտակները որոնք ներկված են կարմիր կամ դեղին գույներով: Դա առաջին հերթին այն պատճառով է, որ այս գույներն առաջացնում են դրական զգացմունքներ, ասոցացվում են արևի լույսի, տան, օջախի հետ և երկրորդ՝ կարմիր և դեղին ներկված տուփերը ավելի մեծ են թվում, քան իրականում կան:

Սոնա Հակոբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана