Ինքնահրկիզման դեպք Բաղրամյան պողոտայում, ցուցարարների մեջ
ОБЩЕСТВОNEWS.am-ը գրում է․
Բաղրամյան պողոտայում սկզբնամասում, որտեղ այս պահին ցուցարարների մեծ բազմություն է հավաքվել եւ նստացույց է ընթանում, ինքնահրկիզման դեպք է գրանցվել:
NEWS.am-ի թղթակիցը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, թե մոտ 50 տարեկան մի տղամարդ հայտարարություն է արել, բենզինը լցրել իր վրա եւ այրել:
Նրա կողքին գտնվող ցուցարարներն անմիջապես օգնության են հասել, մարել կրակը, եւ փորձել են օգնություն ցուցաբերել:
Տղամարդը գիտակից վիճակում է եղել, հրաժարվել է ոստիկանության մեքենայով հիվանդանոց գնալուց: Ցուցարարները նրան հիվանդանոց են ուղարկել տաքսի մեքենայով:





1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



