Իրանում նավթի վերամշակման գործարանում հրդեհի հետեւանքով 9 մարդ է տուժել
МЕЖДУНАРОДНОЕԻրանական Բենդեն Մահշահր քաղաքում նավթի վերամշակման գործարանոմ հրդեհի հետեւանքով 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նրանք տարբեր աստիճանի՝ մարմնի մակերեսի մինչեւ 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ երկու տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Հրդեհը հաջողվել է մարել:
Կրակը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ: Դրանք սկսվել են հունիսի սկզբին բռնկված նախորդ հրդեհից հետո:
Բենդեն Մահշահրի գործարանը պատկանում է Ազգային նավթաքիմիական արդյունաբերական պետական ընկերության՝ «Բուալի Սինա»-ի դուստր ձեռնարկությանը: Այն նավթամթերք է մատակարում իրանական ներքին շուկա, ինչպես նաեւ Եվրոպայի, Արեւելյան Ասիայի երկրներ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



