Թուրքիայի բանակն ու նավատորմն այսուհետ ուղղակիորեն կենթարկվեն Էրդողանին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը հանել են երկրի գլխավոր շտաբի ենթակայությունից ու մտցրել ազգային պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվել ուղղակիորեն հրահանգ տալ զորքերին` առանց սպասելու այլ պաշտոնակատար անձանց հավանությանը: Մինչդեռ զինծառայողները պարտավոր են անհապաղ իրագործել Էրդողանի արձակած հրամանները:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերը թվարկված միջոցառումները կիրառվել են լույս հուլիսի 16-ը երկրում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: Ըստ վերջին տվյալների, միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 16.000-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



