Իրանը կաջակցի այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար
МЕЖДУНАРОДНОЕԻրանը կաջակցի քաղաքական կարգավորման այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար: Այդ մասին հայտնել է արաբական երկրների և Աֆրիկայի գործերով Իրանի փոխարտգործնախարար Ջաբերի Անսարին կիրակի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցություններից հետո, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նաև հաստատվել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի նկատմամբ: «Այդ դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարգավորման ռազմական ճանապարհ չկա, կա միայն քաղաքական ճանապարհ»,- ասել է Անսարին IRNA տեղեկատվական գործակալությանը, նշելով, որ «մի քանի ազդեցիկ խաղացողների քաղաքականությունը» կողմնորոշված «սեփական նպատակներին հասնելուն, տանուլ է տվել»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



