ԿԺԴՀ-ից փախել Է պաշտոնյա՝ ավելի քան 40 մլն դոլար հափշտակելով կուսակցական դրամարկղից
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ից փախել Է գեներալի աստիճանի կուսակցական պաշտոնյա՝ ավելի քան 40 միլիոն դոլար հափշտակելով հետը: Օգոստոսի 1-ին այս մասին հաղորդել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը:
«Փախստակն աշխատում Էր Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված 39-րդ բաժնում, որը պատասխանատու Է արտասահմանում աշխատող քաղաքացիներից երկիր արտարժույթի ստացման համար»,- նշվում Է ռեպորտաժում: Հեռուստաալիքը պնդում Է, որ զինվորականը «փախուստ Է իրականացրել այս տարվա հուլիսի կեսերին եւ այժմ իր ընտանիքի անդամների հետ գտնվում Է Չինաստանում, որտեղից մտադիր Է տեղափոխվել երրորդ երկիր»:
Հարավային Կորեայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել KBS-ի տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



