«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել 4 ֆուտբոլիստի հետ
СПОРТԵրևանի «Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել 4 ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի լրատվության բաժնից, «Ալաշկերտ» են վերադարձել Միհրան Մանասյանն ու Բենիկ Հովհաննիսյանը: Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է մեկ տարի «Արարատ»-ում անցկացնելուց հետո: «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր կնքած մյուս երկու ֆուտբոլիստներն են Գագիկ Դաղբաշյանը և Դմիտրի Կորտավան:
Գագիկ Դաղբաշյանի վերջին ակումբը Սլովակիայի Ֆորտունա Լիգայի «Ռուժոմբերոկ»-ն էր: Իսկ 26-ամյա հարձակվող Դմիտրի Կորտավան մարզական կարիերան անցկացրել է Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի տարբեր ակումբներում: Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Վլադիվոստոկի «Լուչ Էներգիա»-ում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



