Էմմին նոր տեսահոլովակ է նկարահանում՝ «Լոս Անջելեսից Երեւան»
ФОТОԵրգչուհի Էմմին ամառային հանգստի շրջանում վերադարձել է Հայաստան եւ աշխատում է նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Այս հարցում նրան օգնում է Նիկ Եգիբյանը, որն արդեն երգ է գրել Էմմիի համար։
Ստեղծագործության խոսքեր գրելու հարցում հաջողության չհասնելով՝ հավաքված թիմը նախ օգնություն էր խնդրել սոցցանցերի իրենց էջերին հետեւող օգտատերերին՝ առաջարկելով տարբերակներ գրել մեկնաբանություններում։ Սակայն գործը գլուխ էր բերել մի շարք հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։
Իսկ երբ արդեն երգը պատրաստ է, երգչուհին սկսել է տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։
Նիկի եւ Էմմիի սոցցանցերում հայտնված լուսանկարներից հասկանում ենք, որ ստեղծագործությունը կոչվելու է «Լոս Անջելեսից Երեւան» եւ մեզ սպասվում է փոքր-ինչ ռիթմիկ երգ եւ պոզիտիվ տեսահոլովակ։
Տեսանյութը՝ այստեղ
Աղբյուրը՝NEWS.am STYLE