Ինչպես են հագնվում առաջին տիկնայք
ФОТОWnews.am-ը գրում է.
Առաջին տիկնոջ հագուկապը, սանրվածքն ու պահելաձեւը չի վրիպում հանրության աչքից եւ որեւէ սխալ քայլը կարող է երկար քննարկվել։ Նրանք կարող են ճաշակ թելադրել և օրինակ ծառայել հասարակության լայն շերտերի համար: Ինչ ոճում են հագնվում եւ ինչ ապրանքանիշեր են կրում տարբեր երկրների առաջին տիկնայք. Wnews.am-ի հրապարակումն այս մասին է։
Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին կարելի է տեսնել իսկապես առաջին տիկնոջը վայել տեսքով: Նա միշտ առանձնանում է իր նրբաճաշակությամբ: Նա գիտի` որտեղ, ինչ կրել. սա թերևս ճիշտ ներկայանալու կարևորագույն նախապայմաններից է: Ռիտա Սարգսյանը միշտ ներկայանում է նուրբ դիմահարդարմամբ, ինչը նրա արտաքնին բնական տեսք է հաղորդում: Նախագահի տիկնոջը նման տեսքով կարելի է տեսնել ոչ միայն պետական և պաշտոնական հանդիպումների ժամանակ, այլ նաև առօրյայում: Նա հստակ գիտի, թե ինչ պետք է կրել համերգների, ճաշկերույթների և խնջույքների ժամանակ:
Ռիտա Սարգսյանը միջոցառումներից մեկում ներկայացել է օրիգինալ զարդերով, որոնք տեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով։ Դրանք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին և 165-145 մլն տարվա պատմություն ունեն։
Պայուսակներ ընտրելիս Ռիտա Սարգսյանը ընտրում է հագուստին համապատասխան, երբեք չենք տեսնի, որ նա իր ձեռքը վերցնի այնպիսի մի պայուսակ, որը հագուստին չի համապատասխանում, իսկ երեկոյան զգեստների հետ նա սիրում է կրել փոքրիկ կլաչեր։
Բացի դասական սևի, սպիտակի և կարմրի համադրությունից, Ռիտա Սարգսյանի սիրելի գույները կապույտն ու մանուշակագունն են: Նրան այդ գույները սազում են և հաճախ հենց այդ գույների տարբեր երանգներով էլ ՀՀ առաջին տիկինը ներկայանում է հանրությանը:
Միշել Օբամա. ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր հաստատուն դիրքերն ունի ամերիկյան նորաձեւության աշխարհում։ Նրան հաջողվում է պահպանել ժպտերես եւ հաճելի «girl next door» կերպարը, միեւնույն ժամանակ իդեալական համապատասխանել պաշտոնական կերպարին։ Միշել Օբաման միշտ ընտրում է վառ գույնի եւ պրինտի հագուստ։
Միշել Օբաման վստահաբար կանոններ է թելադրում նորաձեւության աշխարհում։ Նա առաջ է տանում երիտասարդ դիզայներների, որոնց թվում են Peter Pilotto-ն, Jason Wu-ն, Isabel Toledo-ն, Thakoon-ն եւ St Erasmus-ը։
Նրա սիրած ապրանքանիշերից են նաեւ J.Crew-ն, Narciso Rodriguez-ը, Tracy Feith-ը եւ H&M-ը։
Բաց ուսերով զգեստ, մեծ զարդեր, հաստ գոտիներ, բրոշներ եւ վառ գույնի հագուստ. հենց այսպես կարելի է բնութագրել Միշել Օբամայի ոճը։
Մարինա Պորոշենկո. Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոն բավականին ակտիվ կյանք է վարում. նրան կարելի է տեսնել բազմաթիվ ցուցահանդեսների, պրեմիերաների ժամանակ։
Մարինան նախընտրում է դասական ոճը՝ մինիմում դետալներով ինչպես նաեւ նախապատվությունը տալիս է սեւ-սպիտակ գունային համադրությանը։ Նրա ամենասիրած ապրանքանիշը Chanel-ն է։
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ոճին հետեւում է ողջ աշխարհը։ Նա առանձնանում է հագուստների իր բազմազանությամբ.նա կարող է կրել հասարակ այնպիսի ապրանքանիշերի հագուստ, ինչպիսիք են Topshop-ը, Studio-ն, Zara-ն։
Քեյթի սիրելի դիզայներներից է Alexander McQueen-ը։ Աքսեսուարներից նա նախընտրում է Mulberry, կոշիկներից՝ Manolo Blahnik, Prada եւ Jimmy Choo ապրանքանիշերը։
Շարլեն Ուիթսթոքին. Մոնակոյի արքայադուստր Շարլեն Ուիթսթոքինը դասվում է աշխարհի ամենաէլեգանտ կանանց թվին։
Նա կրում է Ralph Lauren, Dior, Akris, Chanel, Armani ապրանքանիշերը, հայտնվում այնպիսի ամսագրերի շապիկին, ինչպիսիք են Marie Claire եւ Vanity Fair-ը…մի խոսքով հանդիսանում է Մոնակոյի ոճի մարմնացում։ Ոճի կերտման հարցում նրան օգնել է ամուսինը, ով գտել է նրա ոճում տղամարդկային եւ ռոմանտիկ իրերի ոսկե միջինը։ Հենց նա է ասել, որ Շարլենը պետք է դառնա ոճի իկոնա, ժամանակակից գլամուրը բերի արքայական ընտանիք։
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ. Արգենտինայի նախագահին անվանում են «Նոր Էվիտա»՝ նրան համեմատելով լեգենդար առաջին տիկին Էվա Պերոնի հետ։ Նա աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է եւ աչքի է ընկնում նորաձեւության հանդեպ իր սիրով։
Արգենտինայի նախագահը միշտ լավ տեսք ունի. նրա ոճը մի կողմից կանացի է, վառ եւ երիտասարդ, մյուս կողմից՝ բարդ, մտածված իր տարիքին համապատասխան։ Նա նախապատվությունտ տալիս է Dior նորաձեւության տանը։ Սիրում է նաեւ Chanel, Louis Vuitton, Hérmes, Christian Louboutin։