ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին եւ խմբի մյուս անդամներին
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին եւ ձերբակալված այլ անձանց տեսակցելու եւ նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Ինչպես փոխանցում են ՄԻՊ գրասենյակից, արդեն իսկ այցելություն է իրականացվել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Պավել Մանուկյանին եւ այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է եղել նաեւ ուսումնասիրել նրանց պահման պայմանները եւ բուժօգնության կազմակերպման վիճակը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



