Ոստիկանները զենք են հայտնաբերել Բյուրական և Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրած ավտոմեքենայից
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին Բյուրական և Ագարակ գյուղերի ճանապարհների խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ռուստամ Հ.-ի ուղևորը՝ 1969թ. ծնված Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին:
Կատարվում է հետաքննություն:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»



