Եգիպտոսի վարչապետը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով
ОБЩЕСТВОԵգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին:
Վարչապետի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը, որին Եգիպտոսը բախվում է հունվարի 25-ի հեղափոխությունից հետո, դարձել է բնակչության թվի ավելացումը: Նա ընդգծել է, որ դա բացասական է ազդում երկրի բյուջեի վրա:
Ավելի վաղ Եգիպտոսի ազգային խորհրդի փորձագետ Թարիկ Թաուֆիկը հայտարարել է, որ 2030 թվականին Եգիպտոսի բնակչության թիվը կհասնի 140 մլն-ի: Վերջին տարիներին Եգիպտոսում ծնելիության համաթիվը աճել է 35 տոկոսով:
Ներկայում Եգիպտոսի բնակչության թիվը կազմում է 90 մլն: 1984 թվականից սկսված երկրի բնակչության թիվն ավելացել է 2 անգամ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



