Դոնալդ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին կողմնակալության համար է մեղադրել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան առաջատար լրատվամիջոցներն առանձնահատուկ կողմնապահություն և միակողմանի վերաբերմունք են ցուցաբերում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին տեղեկության փոխանցման ընթացքում: Նման մեղադրանքով է հանդես եկել անձամբ միլիարդատեր Թրամփը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պարզապես անհավանական է, որքան են մեդիայի միջոցներն աղավաղում ամեն ինչ, որքան միակողմանի և կողմնակալ են նրանք մեր հանդեպ»,- դժգոհել է քաղաքական գործիչը:
Վերջին օրերին ԶԼՄ-ները խիստ քննադատում են Թրամփին` նրան վերագրելով ԱՄՆ զինված ուժերի կապիտան Խումայուն Խանի ծնողների վրա հարձակման համար: Վերջինս մահացել է Իրաքում 2004-ին և հետմահու պարգևատրվել է մեդալներով: Նրա ծնողները դատապարտել են Թրամփին` մուսուլմանների մուտքը երկիր փակելու մասին հայտարարությունների համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



