Կոնտե. Հույս ունեմ, որ Իբրահիմովիչը կմնա առանց տիտղոսի, ինչպես դա եղավ 2012-ին Միլանում
СПОРТԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է 2011-2012 մրցաշրջանը, երբ նա «Յուվենտուսի» հետ դարձել էր Իտալիայի չեմպիոն՝ առաջ անցնելով գլխավոր մրցակից «Միլանից»: Այն ժամանակ միլանցիների կազմում էր հանդես գալիս Զլատան Իբրահիմովիչը, ով ամռանը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Անհավանական էր: Այն ժամանակ ֆավորիտ չէինք հանդիսանում: Մամուլը «Յուվենտուսի» համար կանխատեսում էր 6-րդ կամ 7-րդ տեղը:
Այդ մրցաշրջանը միակն էր, երբ Իբրահիմովիչը «Միլանի» հետ չդարձավ չեմպիոն: Հույս ունեմ, որ Անգլիայի մեկնարկող առաջնությունում այդ պատմությունը կկրկնվի նրա հետ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Four-Four-Two»-ն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



