Բենիտես. Ես հանգիստ եմ
СПОРТԵս հանգիստ եմ, քանի որ թիմը բնավորություն է ցուցադրում, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով մեկնաբանել է Իսպանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրում Պրիմերա վերադարձած Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղի արդյունքը:
«Առաջին խաղակեսում «Սպորտինգն» ունեցավ գոլային պահեր, իսկ ընդմիջումից հետո մենք ավելի մոտ էինք հաղթանակին: Մեզ չբավականացրեց վերջին փոխանցումը: «Ռեալն» ավելի շատ հարվածներ կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ: Ես հանգիստ եմ, քանի որ թիմը բնավորություն է ցուցադրում: Պետք է դրսեւորել համբերատարություն: Ժամանակի հետ ամեն բան կկարգավորվի, հատկապես՝ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Խիխոնում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Դա Պրիմերայում Բենիտեսի առաջին հանդիպումն էր Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: