Շտայնմայերը հորդորել է Թուրքիային կատարել իր առջև դրված նախապայմանները
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է համարել միայն այդ երկրի կողմից ԵՄ առաջադրած նախապայմանները կատարելու դեպքում: Այս մասին Շտայնմայերը խոսել է Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:
«Վիզային ռեժիմի դյուրացման համար կան նախապայմաններ, և բոլոր կողմերը գիտեն այդ մասին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` նշելով, որ Թուրքիան դեռևս այդ պայմանները չի կատարել և դեռ շատ անելիքներ ունի:
Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցին` Շտայնմայերը հայտարարել է, որ եթե թուրքական կողմը կրկին շրջանառության մեջ դնի մահապատիժը, ապա դա բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, քանի որ դա չի ասոցացվում եվրոպական արժեքների հետ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



