Անվտանգ վճարումներ
ФОТОReservin.am-ը գրում է․
Արդեն վաղուց ամբողջ աշխարհում ընդունված է, սրճարաններում, ռեստորաններում ու առհասարակ սպասարկման ոլորտի հաստատություններում հաշիվը փակել վճարային քարտերի օգնությամբ: Սա վճարման հեշտ, արագ ու հարմար միջոց է սակայն այս տարբերակն ինքնին ձկնորսի ձուկ դառնալու հեշտ միջոց է նաև։ Հնարավոր վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է տիրապետել վճարային համակարգերից օգտվելու անվտանգության կանոններին:
Reservin Armenia-ն Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնց հետևելով դուք կխուսափեք տհաճ իրավիճակներից:
Սրճարաններում քարտային գործարք կատարելիս նկատած կլինեք, որ շատ հաճախ սպասարկողը քարտը տանում է իր հետ՝ դրամարկղում վճարումն իրականացնելու համար: Թվում է, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Սակայն մենք անտեսում ենք այն փաստը, որ քարտի դարձերեսին գտնվող կոդն ու առհասարակ քարտային տվյալները բանկային գաղտնիք են իրենցից ներկայացնում։ Իսկ այն, որ դարձերեսի կոդը օգտագործվում է առցանց առևտրի ժամանակ, արդեն իսկ գաղտնիքի ոտնահարման փաստ է:
Reservin-ը խոսեց առցանց և քարտային վճարումներ կատարողների հետ, ովքեր մեզ հայտնեցին, որ սրճարաններում վճարում կատարելիս, երբ քարտը հաշվետուփի մեջ է դրվում մատուցողն ուղղակի չի տեսնում, որ գործարքն իրականացվելու է քարտով։
Խորհուրդ առաջին՝ հաստատություններում վճարում կատարելիս ցանկալի է քարտը տեղադրել հաշվի վրա կամ էլ նախապես հաշիվն ուզելուց մատուցողին տեղեկացնել քարտային գործարքի մասին։
Երկրորդ՝ վճարում կատարելիս պահանջեք, որ մատուցողը Ձեզ մոտեցնի վճարման շարժական տերմինալը (POS), հակառակ դեպքում հիշեք, որ մատուցողը պարտավոր է հարցնել արդյո՞ք կցանկանաք գնալ իր հետ և միասին կատարել վճարումը: Այս պարագայում ամեն ինչ արդեն կախված է Ձեր որոշումից:
Մեր մյուս զրուցակիցը, ով արդեն այս ոլորտի մասնագետ է վստահեցնում է․ «Երբ քարտը Ձեր տեսադաշտում չէ, ապա դա արդեն անհանգստանալու տեղիք է տալիս։ Եթե տվյալ սպասարկման կետը չի առաջարկում վճարային շարժական տերմինալ (POS), ապա մատուցողը պետք է ուղեկցի հաճախորդին դեպի դրամարկղ, որտեղ էլ վերջինս անձամբ կկատարի վճարումը:»
Շարունակությունը՝ այստեղ